Դորտմունդի Բորուսիային շարունակում է հետապնդել ֆուտբոլիստներ վնասվածքները:
Երեկ Բունդեսլիգայի շրջանակներում կայացած Բայերի հետ խաղի ժամանակ հերթական վնասվածքները ստացան Նուրի Շահինն ու Սվեն Բենդերը:
Սվենը այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա, իսկ Շահինի մասնակցոթյունը Չեմպիոնների լիգայում կայանալիք Մարսելի Օլիմպիկի հետ խաղում հարցականի տակ է:
- Բայերից կրած պարտությունը մեր պրոբլեմներից փոքրագույնն է,-հավելել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ Բայերի հետ խաղն ավարտվեց 0-1 հաշվով, իսկ այդ խաղից առաջ վնասվածքներ էին ստացել Նևեն Սուբոտիչը, Մատս Հյումելսն ու Մարսել Շմելցերը: