Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակներում Դորտմունդի Բորուսիան Աուգսբուրգին:
Հանդիպումն անցավ դորտմունդցիների առավելությամբ, միայն խաղավերջում դաշտի տերերը ակտիվանալով փորձեցին բեկել խաղի ընթացքը: 12-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Ռոյսը, ապա երեք րոպե անց Սոկրատիսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը:
Հանդիպման հաջորդ գոլին ականատես լինելու համար երկրպագուները շատ սպասեցին: 79-րդ րոպեին Ադրիան Ռամոսը երրորդ գնդակն ուղարկեց Աուգսբուրգի դարպասը: Սակայն խաղավերջում ակտիվանալով դաշտի տերերը երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, 83-րդ և 90-րդ րոպեներին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը:
Աուգսբուրգ-Բորուսիա Դորտմունդ՝ 2-3