▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորուսիա-Նապոլի՝ 3-1. Մահվան խմբում ամեն ինչ առավել քան բարդ է

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում շատերի ուշադրությունը բևեռված էր Բորուսիա Դորտմունդ-Նապոլի մեծ կարևորություն ստացած դիմակայության վրա:

«Մահվան» խմբում պայքարն ամենաթեժ կերպով է բորբոքվում և 3 թիմեր հավասարը հավասարի պես պայքարում են փլեյ-օֆֆի 2 ուղեգրերի համար: Կարևորագույն հանդիպման արդեն 10-րդ րոպեին Ֆեդերիկո Ֆերնանդեսը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Լևանդովսկիի հետ պայքարում, իսկ նշանակված 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Մարկո Ռոյսը: Բաց թողած գոլից հետո նեապոլական թիմի ֆուտբոլիստները փորձեցին նետվել առաջ, սակայն դորտմունդցիների լայնածավալ հակագրոհները մրցակցին ստիպեցին անցնել դիրքային գրոհների: Հանդիպման 33-րդ րոպեին հիանալի անցումից հետո դարպասին հարված կատարեց Հենրիխ Մխիթարյանը, սակայն Ռեյնան գնդակը դուրս բերեց անկյունային: Զգացվում էր , որ Նապոլիի ֆուտբոլիստների համար դժվար է 1-ին համարով խաղալը և գրեթե մշտապես հակագրոհային ֆուտբոլ դավանած թիմը չկարողացավ նետվել կորցրածը հետ բերելու: 2-րդ խաղակեսը մեկնարկեց հյուրերի փոքրիշատե առավելությամբ, իսկ գրոհներն ավելի մասշտաբային էին ստացվում: Այս ամենի զարգացմանը հակառակ դորտմունդցիների հակագրոհները գնալով ավելի սարսափազդու էին դառնում: 58-ից 60-րդ րոպեներ. 2 գրոհ և 3 իրական գոլային պահ. նախ 58-րդ րոպեին հոյակապ անցում ձեռնարկեց Հենրիխ Մխիթարյանը. շրջանցեց մրցակցի 3-4 ֆուտբոլիստների, դուրս եկավ նաստավոր դիրք և հարվածեց. հարվածն այդքան էլ ուժեղ չստացվեց և Պեպե Ռեյնան կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին: Վայրկյաններ անց իր մասին հիշեցրեց Ռոման Վայդենֆելլերը՝ հետ մղելով Իգուաինի՝ մոտ տարածությունից կատարած հարվածը: Չես խփում դու, խփում են քեզ. չգրված օրենքը գործեց մեկ րոպե անց. զսպանակաձև բացված հակագրոհ փոխանցում դարպասապահի դեմ մեն-մենակ մնացած Յակուբ Բլաշիկովսկուն և հաշիվն արդեն 2-0 է: 71-րդ և 78-րդ րոպեին իրենց մասին հիշեցրին երկու թիմերի գլխավոր մարզիչները. նախ հաշիվը կռճատեց փոխարինման մտած Լորենցո Ինսինյեն, ապա գոլի հեղինակ դարձավ նույնպես փոխարինման մտած Պիեր-Էմենիկ Օբամեյանգը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:

3-1 և Բորուսիան վաստակում է 9 միավոր ու հավասարվում Նապոլիին. հարկ է նշել, որ հաջորդ տուրում Բորուսիան խաղալու է խմբի հետնապահ Մարսելի հետ, որն առայժմ 0 միավոր ունի, իսկ Նապոլին և Արսենալը փլեյ-օֆֆի կատաղի կռիվ են տալու:

footballcity.am


BVsN 3-1, CL 2013 by futbolsapiens

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին