▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բորուսիա»-ն ընդունել է «Լիվերպուլ»-ի՝ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկը

«Լիվերպուլ»-ի՝ Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու 21 մլն եվրո կազմող առաջարկն ընդունվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կողմից, հայտնում է The Independent-ը: Տրանսֆերը կարող է կայանել առաջիկա օրերին:

Հաղորդվում է, որ «Յուվենտուս»-ը ևս շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել 26-ամյա հայ ֆուտբոլիստի հանդեպ:

Մխիթարյանը 94 հանդիպման է մասնակցել դորտմունդյան թիմի կազմում, դարձել է 24 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին