Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավարտին է մոտենում ևս մի պատմական փուլ մեր պետության համար, որի գնահատականը հետագայում կտան մասնագետները: Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացանք յուրահատուկ օրինակ ծառայել ամբողջ աշխարհին:
Իսկ հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով լծվենք «Նոր Հայաստան» կառուցելու անչափ պատասխանատու գործին։ Միայն այդպես կկարողանանք հնարավորինս արագ զգալ այս գեղեցիկ հեղափոխության դրական ազդեցությունը։
Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով: Նման գիտակցությունն ու գործելաոճը վճռորոշ է լինելու, որպեսզի հետո չփնտրենք արդարացումներ և մեղավորներ: Վաղվա Հայաստանն արդեն եկել է»:
Կարդացեք նաև` Ճիշտ չէ թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար սնվել ես. Արսեն Ջուլֆալակյան
Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին