«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր պորտֆելներին ոչինչ չի սպառմում», անդրադառնալով կառավարության հրաժարականին՝ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ հիշեցրել, որ իրենք ոչ թե կոնկրետ կառավարության հետ էին պայմանավորվել, այլ Սերժ Սարգսյանի:
«ՉԻ» - Եվ, իսկապես,ինչո՞ւ պիտի ՀՅԴ պորտֆելներին ինչ-որ բան սպառնա: Նրանց համար ի՞նչ տարբերություն, թե նոր կառավարությունն ինչ ծրագրով կաշխատի: Իրենք, օրինակ, նախորդ (Հովիկ Աբրահամյանի) կառավարության ծրագրին դեմ էին քվեարկել, բայց հետո հանգիստ վերցրեցին պորտֆելները եւ սկսեցին «կյանքի կոչել» այդ ծրագիրը: Այնպես որ՝ իրենց համար մեկ է:
Ի դեպ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին է հայտարարել, թե «ես որ՝ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ, ես մնալու եմ»:
Մի խոսքով՝ իսկույն երեւում է, որ Կարեն Կարապետյանը վճռականորեն է տրամադրված: Չի բացառվում անգամ, որ համակարգային փոփոխությունների շրջանակներում կադրային ջարդ իրականացնի ու մի քանի ԺԷԿ-ի պետ փոխի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում