▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորի սիրելի Արմինեն․․․Այսօր Արմինե Հովհաննիսյանի տարեդարձն է

Այսօր Արմինե Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ 

Շատերը նրան ճանաչում են իբրև Օրրան բարեգործական կազմակերպության հիմնադիր, ոմանք՝ իբրև Հայաստանի կրթական համակարգում կարևոր ներդրում արած մարդ, որ Քաղաքացիական կրթություն առարկայի միջոցով երիտասարդներին սովորեցրել է սեփական պարտականություններն ու իրավունքներն իմանալ, բոլոր ժամանակների համար կարևոր ՝ մասնագիտական հմտություններ սովորել, գնահատել  և պատանեկան առաջին նվաճումները գրանցել, մյուսներն էլ նրան գիտեն ՝ իբրև իրավունքի ու արդարության համար պայքարող մարդ։

Վերջին շրջանում Արմինե Հովհաննիսյանի զբաղվածությանն ավելացել է նաև արցախցիներին օգնելու, նրանց աջակցության համար նորանոր միջոցներ ու հովանավորներ գտնելու գործը և դա նույնպես, ինչպես նրա մյուս առաքելություններն, արվում է հավուր պատշաճի։

Ու որքան էլ զբաղված, աշխատանքով ծանրաբեռնված ու ուրիշների խնդիրներով հոգսաշատ լինի՝ Արմինե Հովհաննիսյանը շարունակում է ժպտալ, փայլել, օգնել և ուրախություն պարգևել մարդկանց։

Իսկ ամենահաճելի զբաղվածությունը, թերևս, հինգ երեխաների մոր ու երկու թոռնիկների երիտասարդ  տատիկի ու նրա ամուսնու՝  Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընտանեկան միջավայրն է։

Հայրենասիրությունն ու բարեգործությունը երբեք դրոշակ չդարձրած Արմինե Հովհաննիսյանն իսկական էտալոն է լավ, բարի և իմաստուն մարդու և իր օրինակով նաև փաստում է, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական գործչի տիկինը։

Շնորհավիրում ենք բոլորի սիրելի Արմինեին՝ ծննդյան օրվա  առիթով եւ մաղթում, որ  մարդկանց  փոխանցած դրական էներգիան բազմապատկված իրեն վերադառնա:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին