Օձի գլուխը պիտի ջախջախել, որը Սովետական Ռուսաստանն է։ Քանի այդ գլուխը չի ջախջախված, մարդկությանը հանգիստ քուն չի լինի:
Այդ անպիտան գլուխն էլ, ինչպես երևում է, դժվար է ջախջախել։
Բոլոր մեծ պետությունները, իրենցից մեծ քարը ձեռքերնին, շրջապատել են «օձին», բայց, լսելով նրա ֆշշոցն ու տեսնելով գալարը, ոչ մեկը նրանցից սիրտ չի անում քարն առաջինը գցել։
Ասում են՝ քար է, նպատակին չհասավ, դե՛ եկ էշը ցեխից հանիր։
Առաջ, քանի Ստալինն էր գլխավորում, ասում էին՝ ծերացել է, շուտով կսատկի, ձեռքից կազատվենք։
Սատկեց՝ նրա տեղը Խրուշչովը նստեց, որը թեև լորտու է, բայց օձի սարսափ է ազդում:
Այս փորձանքից ազատվելու համար, հավատացած եմ, եթե մարդկությունը մի այլ մոլորակի վրա մի փոքր սենյակ ճարեր, անգամ մի նկուղ, այնտեղ կքաշվեր, միայն նրա հետ գործ չունենար։
Լեռ Կամսար, 1958թ. «Կարմիր օրեր»