Երևանի պետական բժշկական համալսարանը հրապարակել է նախօրեին բուհում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի տեսագրությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին:
Նշվել է, որ համալարանական միջոցառման ժամանակ հոգեբուժարանի տնօրենը ռեպլիկներ է նետել, խանգարել նոբելյան մրցանակակիրներին, վիրավորել, հրել:
Կարդացեք նաև՝ Միջադեպ Բժշկականում. առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկն իրեն պահել է գռեհիկ ու կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել