▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բջջային հեռախոսի գողություն՝ ավտոմեքենայից

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը:

 Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:35-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վարդանանց-Վրացյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է իր «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում ավտոմեքենային, ձեռքը բաց պատուհանից ներս մտցնում,ապա՝ հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին