▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանի ծննդյան շքեղ տարեդարձը, հյուրերն ու գեղեցիկ անակնկալները․ բացառիկ տեսանյութ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Օրեր առաջ բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը նշում էր իր ծննդյան տարեդարձը։ Վերջինս այս անգամ կազմակերպել էր այն շատ նեղ ընկերական շրջապատով՝ Երևանի ամենագլամուրային վայրերից մեկում։

/filemanager/uploads/2022/09/week-1/301814630_5096269880500017_8285623279123148374_n.jpg

Asekose.am-ը կապ հաստատեց Տաթևիկի հետ՝ խոսելու ծննդյան օրվա, անակնկալների մասին։

«Ծննդյանս օրվա անակնկալներն ու նվերները ստացել եմ 00։00-ից սկսած, քանի որ իմ կողքին ունեմ ամենալավ ընկերներն ու հարազատները, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել իմ օրը տոն դարձնելու համար։ Անսահման ուրախությամբ եմ ընդունել այս տարվա ծննդյանս օրն ու նոր տարիքս, քանի որ ինձ համար տարիքը պարզապես թիվ է, որն ինձ ավելի է խոհեմացնում, առաջ տանում ու կյանքը գնահատել տալիս  իր բոլոր թերություններով ու առավելություններով։ Այս տարի կարծես նոր շնչով ու սպասումներով եմ  լցված, չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված այս ներքին հանգստությունն ու խաղաղությունը, բայց հուսամ, որ այն շարունակական կլինի»։

Այն հարցին, թե ինչ երազանք է պահել տորթի մոմերը փչելիս Տաթևիկն անկեղծորեն ասաց, որ թեև տարիներ առաջ երազանքեր չուներ, այլ միայն՝ նպատակներ, սակայն այսօր երազանք է դարձել Հայաստանն ու Արցախը մշտապես խաղաղ ու կանգուն տեսնել, իսկ հային՝ ուրախ աչքերով ու խաղաղ սրտով։

Խոսելով նվերների մասին Տաթևիկն անկեղծորեն նշեց, որ  բազմաթիվ նվերներ է ստացել,  որևէ մեկը չի կարող առանձնացնել, քանի որ իր համար նվերի արժեքը երկրորդական բնույթ է կրում․

«Ինձ համար կյանքիս ամենակարևոր նվերներն իմ կողքին են, ոչ թե նրա համար, որ որևէ շահ են հետապնդում՝ ոչ, պարզապես կողքիս են, քանի որ պետք է կողքիս լինեն։ Կյանքիս ամենամեծ նվերն իմ ընտանիքն է, ով ինձ այնպես է դաստիարակել, որ ես այսօր կարողանում եմ առաջ քայլել ու չկոտրվել կյանքի հասցրած տարբեր հարվածներից, որ ես կարողացել եմ, որպես բժիշկ իմ դիրքերն ամրապնդել ու շարունակում եմ մեծ քայլերով առաջ շարժվել։ Այս տարվա ծննդյանս օրն ամփոփելուց հետո հասկացա, որ ես երջանիկ մարդ եմ, հասկացա, որ ես իմ հաճախորդներով հարուստ բժիշկ եմ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին էին ոչ միայն ֆիզիկապես, շնորհակալ եմ, որ գնահատում եք ինձ, իսկ ես շարունակելու եմ, որպես բժիշկ էլ ավելի կատարելագործվել  ու մեր հայ աղջիկներին և կանանց մշտապես գեղեցկություն ու երիտասարդություն ապահովել»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց բժիշկ կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին