Սիրուշոն երեկ Դրամատիկական թատրոնում դիտել է հոր` Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ներկայացումներից մեկն ու ֆեյսբուքյան էջում ներկայացրել իր տպավորությունները:
-Վերջապես դիտեցի հորս մասնակցությամբ «Վերջին ծաղրածուն» ներկայացումը: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ նրանից սովորելու շատ բան կա...Խոսելը հարազատ մարդու տաղանդի մասին դժվար է, չխոսելը շատ ավելի դժվար է,-գրել է Սիրուշոն ու քիչ ուշ ներկայացրել մի գեղեցիկ պատմություն.
-Հիշեցի մի պատմվածք, որն ուզում եմ կիսել ձեզ հետ…
Բժշկի մոտ այցելության է գնում մի մարդ և խնդրում օգնել: Ասում է, որ շատ տխուր է, որ կյանքում իրեն ոչինչ չի ուրախացնում, խնդրում է օգնել դուրս գալ ծանր հոգեկան իրավիճակից: Բժիշկն ասում է, որ ինքը ոչինչ անել չի կարող, բայց կա քաղաքում մի ծաղրածու, ով կարողանում է բոլորին ուրախացնել, ով անհնարին է, որ որևէ մեկին չկարողանա ծիծաղեցնել և հանել տխրությունից:
Այցելուն պատասխանում է բժշկին.
-Բժիշկ այդ ծաղրածուն ես եմ...
Դիտեք «Վերջին ծաղրածուն» ներկայացումը Երևանի Դրամատիկական թատրոնում: