▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյրութը հզոր ավիահարվածի է ենթարկվել․ այնտեղ է «Երևան» երիտասարդական նվագախումբը

Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված` Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը Հայաստան կվերադառնա նախատեսված ժամկետից շուտ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ երեկոյան տեսաուղերձով հայտնել է, որ քաղաքապետարանը զբաղվում է այդ հարցով` ծնողներին հորդորելով չանհանգստանալ։

«Նվագախումբը հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Մեր նվագախումբը շատ տպավորիչ ելույթներ է ունեցել միջազգային աստղերի հետ համատեղ: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, մենք որոշում ենք կայացրել մեր երեխաներին, մեր նվագախումբը վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ: Եվ ինտենսիվ կապի մեջ ենք Լիբանանում մեր դեսպանի և լիաբանանյան ազգային ավիափոխադրողի հետ, որ ավիափոխադրումը կազմակերպենք ժամկետից էականորեն շուտ»։ 

Երևանի քաղաքապետարանից  հայտնել են, որ նվագախումբը դեռևս Բեյրութում է։

***

Բեյրութը հզոր ավիահարվածի է ենթարկվել

RT–ի լիբանանյան բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին հայտնել է, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները այնքան ցածր են թռել, որ նրանց հռնդյունը լսելի է եղել ամբողջ քաղաքում։

ՌԻԱ Նովոստին, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքի վրա:

Ըստ «Ալ Մայադին» հեռուստաընկերության` Իսրայելի ռազմաօդային ուժերը նաև հարվածել են Բեյրութի «Ալ Մանար» հեռուստաալիքի և «Ալ Նուր» ռադիոկայանի գլխավոր գրասենյակներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին