Օրերս հոլիվուդի ամենահայտնի ամուսնական զուգերից մեկին` Բեյոնսեին և Ջեյ Զիին, հաջողվել է ապշեցնել հասարակությանը: Խոսքն այն տեսանյութի մասին է, որում ցույց է տրվում, թե երեկույթներից մեկի ժամանակ վերելակներից մեկում Բեյոնսեի քույրը` Սոլանժը, ինչպես է ծեծի ենթարկում Ջեյ Զիին: Դեպքից հետո համացանցում հայտնվեցին Սոլանժի նման պահվածքի բազմաթիվ տարբերակներ, որոնցից ամենաքննարկվողը դարձավ Ջեյ Զիի դավաճանությունը: Սակայն այդ բոլոր խոսակցություններին շուտով հաջորդեց նրանց երեքի հայտարարությունը, ըստ որի` արդեն ամեն ինչ հարթվել է, և որ Սոլանժն ու Ջեյ Զին նախկինի պես մտերիմ հարաբերությունների մեջ են:
Այս հանգստյան օրերին Բեյոնսեն և Ջեյ Զին գերադասել են ներկա լինել իրենց սիրելի բասկետբոլային թիմերից մեկի խաղին, բայց, կարծես թե, ամեն ինչ չէ, որ այդքան խաղաղ է թվում: Ինչպես պարզ է դարձել լուսանկարներից, զույգը հանրության շրջանում է հայտնվել առանց իրենց ամուսնական մատանիների: Եվ բացի այդ, Բեյոնսեն հայտնվել է ոչ միայն առանց ադամանդե մատանիի, այլ նաև` առանց դաջվածքի, որը նա 2008թ-ին արել էր ի նշան իր և Ջեյ Զիի մեծ սիրո: Դեպքից հետո տարբեր լրատվամիջոցներ առաջ են բերում այն տաբերակը` ըստ որի դաջվածքը հեռացնելու պատճառով է, որ Բեյոնսեն հայտնվել է առանց մատանու, քանի որ լազերային սարքից ստացած սպիերը շատ ուշ են վերականգնվում: Սակայն այս տարբերակն այդքան էլ հավանական չի թվում, քանի որ 40-ամյա ռեփերը նույնպես հայտնվել է առանց ամուսնական մատանու: