Հայտնի երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, իրենց դստեր համար կազմակերպել են այնպիսի ծննդյան տարեդարձ, որը նա դեռ երկար ժամանակ չի մոռանա: Զույգը դստեր ծննդյան օրը վարձակալել է Մայամիի կենդանաբանական այգին:
Ջունգլիները հայտնի ընտանքի համար դարձել են իսկական տուն մի ամբողջ օրով: Նրանք իրենց օրը անցկացրել են տարբեր կենդանիների հետ:
Ջեյ Զին բազմիցս է նշել, որ անելու է ամեն ինչ, որպեսզի իր դուստրը ոչ մի բանի կարիք չունենա և որ նա հաճույք ստանա իր կյանքից: