footballcity.am: Մադրիդի Ռեալը հերթական անգամ առաջարկ է արել Տոտենհեմին՝ թիմի ֆուտբոլիստ Գարետ Բեյլին ձեռք բերելու հարցով, տեղեկացնում է Marca-ն: Մեծ է հավանականությունը, որ մոտոկա օրերի ընթացքում Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Արքայական ակումբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեալը Բեյլի համար 70 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն անգլիական ակումբը հայտարարել էր, որ պատրաստ է իր առաջատարից հրաժարվել միայն 120 միլիոն եվրո գումարի դիմաց:
Բեյլը Տոտենհեմի կազմում նոխորդ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ: