Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդն առավոտյան կմեկնի Ռուսաստան և ներկա կգտնվի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի Սպարտակ-Կրիլյա Սովետով հանդիպմանը:Շվեցարացի մասնագետը ցանկանում է հետևել Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղին:
Տեղեկություններ կան,որ այս հանդիպմանը ներկա են լինելու նաև անգլիական Մանչեսթեր Յունայթեդի սկաուտները և նրանց ուշադրության կենտրոնում է լինելու Արաս Օզբիլիսը: