▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռնար Շալանդ. «Մենք կարող ենք նվաճել Եվրո-2016-ի ուղեգիրը»

 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետխաղային մամուլի ասուլիսը:

 

 

- Մեր տղաները խաղացի՞ն արծիվների պես, ինչպես երեկ էիք նշել: Եվ երկրորդ հարցը. Ֆրանսիայի դեմ թիմը լուրջ է տրամադրվելու՞:

 

- Այո, պաշտպանությունում խաղացին արծիվների պես: Նրանք ունենք  Իվանովիչի, Կոլարովի պես ֆուտբոլիստներ, Տադիչ, Մարկովիչ, սակայն ես շատ գոհ եմ խաղից, որովհետև մեր տղաները ցույց տվեցին, որ իսկապես թիմ են: Մենք խաղացինք թիմի պես: Մարկոսի տասնմեկ մետրանոցը կարող էր վճռել խաղի ելքը: Բայց դրանից հետո մեր թիմի համար հոգեբանորեն շատ, շատ դժվար էր:

 

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հավաքականին, ապա դա լուրջ խաղ է: Դա ընկերական խաղ չէ: Ֆրանսիան Ֆրանսիա է: Մենք չենք կարող այլ կերպ տրամադրվել: Ֆրանսիան խաղում է Պորտուգալիայի հետ, շատ ուժ կծախսեն, կարող է մեր դեմ նոր կազմ դուրս բերեն, բայց դա հարաբերական է: Մենք էլ կարող է նոր ֆուտբոլիստներ փորձարկենք այդ խաղում:

 

Իհարկե մեզ համար այսպիսի համար հեշտ չի լինի պատրաստվել հաջորդ խաղին, սակայն նորմալ է, մենք պարտավոր ենք պատրաստվել այդ խաղին: Այսօր մենք ստացանք լավ ապուր, հաջորդ խաղին էլ կարող ենք:

 

- Մխիթարյանը Դանիայի դեմ խաղից հետո ասել էր, որ յուրաքանչյուրը պետք է առաջատարի պես լինի: Նրանց վերադարձը պետք է ուժեղացնի հավաքականը...

 

- Մխիթարյանն ու Մովսիսյանը արծվի ու առյուծի պես են այս հավաքականի համար: Եթե նրանք լինեին, նրանք էլ կկռվեին խաղադաշտում: Տարբերություն չկա մյուս ֆուտբոլիստների հետ, նրանք էլ պետք է պայքարեն խաղադաշտում: Մխիթարյանը, Մովսիսյանը, նրանք շատ են ուզում խաղալ Ֆրանսիայում: Եվ մեր թիմը պայքարելու է:

 

- Ինչի՞ շնորհիվ կարողացաք ամուր պաշտպանություն կառուցել:

 

- Այպսես էի կառուցել խաղը, որովհետև պետք է փակեինք եզրերն ու միջին հատվածը: Այսօրվա խաղն էլ սցենարով նման էր Դանիայի դեմ խաղին, այնտեղ էլ Մխիթարյանը երկրորդը խփելու պահ ունեցանք, այսօր էլ: Մեր ֆուտբոլիստները խաղում են «Փյունիկում», իրենց ֆուտբոլիստները` «Չելսիում»: Մեր ֆուտբոլիստը ստանում է հազար դոլար ամսեկան, իրենց ֆուտբոլիստը` տասը հազար` շաբաթական: Նրանք ֆուտբոլիստների որակը բարձր էր, սակայն ես միևնույն է, հպարտ եմ իմ թիմով, հպարտ եմ այս տղաներով:

 

- Մեր թիմը միայն մեկ միավոր ունի: Ի՞նչ հնարավորություն ունի մեր թիմը այս ընտրական խմբում:

 

- Այո, մենք մեկ միավոր ունենք, սակայն ես վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար: Բոլորը բոլորից կարող են միավորներ խլել: Երբ վերադառնան առաջատարները, հնարավորություն կունենանք հաղթել թե տանը, թե դուրսը: Այսպիսի մտածելակերպով կարող ենք առաջ գնալ: Մեր տղաներն ունեն սիրտ, ունեն կամք, ու այս թիմով ես վստահ եմ, կարող ենք գնալ Ֆրանսիա:

 ՀՖՖ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին