▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բենզինի առաջին խմբաքանակը Վրաստանից երկաթուղով հասել է Այրում կայարան»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Աղետից հետո՝ այսօր առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։
Կայարանում բենզինը դատարվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ։
Հիշեցնեմ, որ կարճ ժամանակում մեզ հաջողվեց երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն պատրաստ է և ծառայում է նպատակին։
Այս եղանակով մեզ կհաջողվի ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին