Հարգելի («Beeline» ապրանքանիշ) «Արմենտել» ՓԲԸ, խնդրում եմ վերանայել ձեր կողմից տրամադրված Hi-line ինտերնետ կապի ծառայության սակագները ՝ Գյումրիում: Հաշվի առեք այն, որ Գյումրիում գործող, ձեր կողմից տրամադրված 0312-3_ ով համարները չեն կարող թողարկել 3ՄԲ-ից ավել արագություն, և այդ 3 ՄԲ թողունակություն ունեցող կապի համար Hi-Line Like սակագնով վճարում ենք 6000 դրամ:
Մյուս դեպքում` մինչեւ 4Մբ/Վ թողունակությամբ եւ 5000 դրամ ամսական վճարով նոր «Stream 4096» սակագնային փաթեթով։ «Stream 6144», «Stream 8192» и «Stream 10240» սակագնային փաթեթների ամսական բաժանորդային վճարն իջեցվել է համապատասխանաբար մինչեւ 6000, 7000 եւ 8000 դրամ։ Խնդրում եմ վերանայել և խտրականություն չդնել բաժանորդներիս միջև:
Ես երբևիցե չեմ կարող օգտվել ձեր նոր «Stream» սակագնային պլանից քանի , որ իմ հեռախոսը չի կորղ և չի էլ կարողանա 3ՄԲ-ից ավել ինտեռնետ թողարկել:
Նորից եմ կրկնում, խտրականություն մի դրեք բաժանորդներիս միջև , առավել ևս Երևանի ու մնացած մարզերի ու քաղաքների միջև:
Հուսով եմ կպատասխանեք, և սեղմ ժամկետներում լուծում կգտնեք: