▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազառ վակզալները թարգեք, թե չէ սենց մի հատ որ տվել եմ է...Արգամիչի մեսիջները...

Արգամիչի մեսիջները առ քաղաքական դաշտ


Երեկ Սաթիկ Սեյրանյան ջանիս «ձեռն էր ընգել» ՀՀ վարչապետ Հովիկ Արգամիչը: Իհարկե հարցերը ինչպես միշտ շատ թեժ էին (Ստեղ կարելիա ասել. «Սաթիկ ջան մեռնեմ ես քո հունարին»), բայց դե Արգամիչն էլ հեշտ կուլ գնացողը չի ոնց որ, բոլոր կռուտիտները տեղը տեղին արեց քիչ ա, դեռ լիքը մեսիջներ էլ «լցրեց» դեպի քաղաքական դաշտ:

Փորձեմ առանձնացնեմ այն մեսիջները, որոնք ես հասկացա. 
1. Ես բոլորիդ լավություն եմ արել. 2-րդ մարդից դառել եմ 3-րդ մարդ, որ երկրիս վիճակը փրկեմ:
2. Տիգրանին չեմ խփում, բայց գործերով ցույց կտամ, որ ինքը վատա աշխատել:
3. Սերժից դաբրո ունեմ, սաղ հարցերը լուծելու եմ, դեմս թփրտալ չլինի: 
4. 2017-ից հետո էլի ես եմ, պինդ կացեք:
5. Քառյակ, ինչքան էլ «հրաշալի» լինես, մեկա ես եմ «հրաշքը»: 
6. Մենք Ծառուկյանի հետ խնամի ենք, բայց ՀՀԿ-ն իմ միակ սերն է:
7. Ես ՀՀԿ-ում դեմք եմ ու իմ ասածը «ասնավանի ա»:
8. Ես միշտ եղել եմ «խաղաղության աղավնի» ու շարունակելու եմ էտ գործելաոճը:
9. Պատրաստվում եմ լսել բոլոր ուժերի կարծիքները, բայց վերջում անել էն, ինչ որ ես եմ ճիշտ գտնում:
10. Սենց էլ ջան ջիգյար անելով աշխատելու ենք, էդ բազառ վակզալները թարգեք, թե չէ սենց մի հատ որ տվել եմ է...

 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին