▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախում Բաղրամյան պողոտայում․ ոստիկաններն անդադար լուսաձայնային նռնակներ էին արձակում քաղաքացիների ուղղությամբ

Բախում Բաղրամյան պողոտայում․ ոստիկաններն անդադար լուսաձայնային նռնակներ էին արձակում քաղաքացիների ուղղությամբ. Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։

Բագրատ Սրբազանը քիչ առաջ խորհրդակցության հրավիրեց իրավաբաններին, փաստաբաններին, իրավապաշտպաններին. «Այդ հատուկ կոչված միջոցները կիրառել են ոչ թե անմիջական բախման մեջ գտնվող մարդկանց ուղղությամբ, այլ այգում կանգնածների, հետո նաև` կենտրոնում: Սա ամբողջությամբ ոստիկանապետի պատասխանատվության տակ է»:

***

Բագրատ Սրբազանը կոչ արեց Հայաստանում գործող բոլոր հասարակական, իրավապաշտպան կազմակերպություններին` վաղը ժամը 10-ին միանալ ժողովրդին ու լինել Կառավարության շենքի առջև, որտեղ պետք է տեղի ունենա Կառավարության հերթական նիստ: «Այս ժողովրդի հաշվին դուք լիուլի վարձատրվել եք, իբրև թե ժողովրդավարություն եք տարածել, հիմա եկել է ժամանակը, որ ապացուցեք` դուք այս ժողովրդին տե՞ր եք, նրա կողքին եք, թե` ոչ»,- հայտարարեց նա:

***

***

Քիչ առաջ Բագրատ Սրբազանը հաստատեց` կան վիրավորներ:

«Նիկոլապետության դեմքն է սա, ժողովրդի` վարչապետների վրա ռումբ նետող դեմքը: Պատռեցիր ամբողջությամբ, ստախո՛ս: Էդ էլ սուտ խոսեցիր, դու որևէ, որևէ, որևէ աստիճանի կապ չունես այս ժողովրդի հետ»,- Փաշինյանին դիմելով` ասաց Սրբազանը:

***

Օպերատոիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է, թե ինչպես են խաղաղ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները տասնյակ լուսաձայնային նռնակներ նետում և թե ինչ հետևանք է դա թողնում:

Բագրատ Սրբազանն անդադար կոչ է անում ոչինչ չնետել ոստիկանների ուղղությամբ:

***

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին լրագրողը համառորեն հարցեր հղեց` ինչու է ոստիկանությունը կիրառում մի քանի տասնյակ լուսաձայնային նռնակ: «Չեմ պատասխանելու, հեռու գնա, լավ են անում, դուք եք մեղավորը, սաղ դուք եք սադրում, տեսաք` գլխիս քանի շիշ ընգավ»:

Հարցին` շշերի դիմաց նռնակ են կիրառո՞ւմ, նա գոռաց` մենակ շշեր չէին, լավ են արել, ոստիկանները մեղք չունեն, կիրառել են, որ հանդարտեցնեն:

***

Ինչպես հայտնեցինք, ոստիկանները տասնյակ լուսաձայնային նռնակներ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ` առանց անգամ նախօրոք այդ մասին զգուշացնելու: Կան վիրավորներ այդ թվում` ծանր:

Գետնին ընկած են պատառոտված հագուստի կտորներ, անձնական իրեր, զարդեր:

Այս պահին իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է, Ոստիկանությունը հայտարարեց, որ դարձյալ կդիմեն հատուկ գործողությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

***

Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ի դիմաց ոստիկանների կիրառած տասնյակ լուսաձայնային նռնակների պայթյունների հետևանքով կան վիրավորներ: Տեսախցիկներն ամրագրեցին, որ երբ մի ոստիկան մոտեցավ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ու ասաց` այնտեղ ծանր վիրավոր կա, նա զայրույթի մեջ գոռաց`. «Ի՞նչ անեմ, թող տանեն հիվանդանոց»:

***

Այս պահին Բաղրամյան պողոտա են եկել շտապօգնության բազմաթիվ ավտոմեքենաներ: Վիրավորների թիվը շարունակում է աճել, մեծ մասը ոտքերի վնասվածքներ ունի, նրանց տանում են Թիվ մեկ համալսարանական հիվանդանոց:

***

***

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով` հայտարարեց. «Սիրելի հայրենակիցներ, դուք հզոր եք, սրանց թվում էր, թե մի քանի բան գցելով, վախենալու ենք։ Շատացել ենք, ավելացել ենք ու դեռ շատանալու ենք, որովհետև դուք հայրենատեր եք, կեցցեք: Տանն անելու բան չկա, Բաղրամյանում լիքը հայրենասեր մադիկ կան, որոնք ձեզ են սպասում։ Մեր սկիզբը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկն է, իսկ ծայրն արդեն չի երևում։ Սա պատասխանն է բոլոր նրանք, որոնք փորձում են մեզ վախեցնել։ Վախեցող չկա»,- ասաց նա:

***

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։
Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։
Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին