▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախման առաջին րոպեներին վնասվածք ստացած տարեց տղամարդը կուսակցության նախագա՞հ է. «ՀԺ»

«ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի մոտակայքում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը՝ ոստիկան։ Այս մասին կեսգիշերն անց հայտնեց առողջապահության նախարարությունը։

 

Տուժածներից 18-ը հիվանդանոցներ է տեղավախվել շտապօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ ԱՆ-ն նշել է, որ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։ Ոստիկանների ու ցուցարարների բախման առաջին րոպեներին քունքային շրջանում վնասվածք էր ստացել տարեց մի տղամարդ, որը շատ նման էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվեոդյանին։ Ուղիղ եթերում նա խնդրում էր շտապ օգնություն կանչել, ասում էր, որ հարվածը ստացել է ոստիկանից, բայց չի հասցրել նկատել՝ դա մահակով էր, թե ոտքով, այնինչ ինքը այդ ժամանակ ոչինչ չէր անում։ Երբ փորձեցինք հեռախոսակապ հաստատել Շահվերդյանի հետ համոզվելու, որ վիրավորվածը հաստատ ինքն է, նա չէր պատասխանում գանգերին, բայց հեռախոսի այն կողմից աղմուկ էր լսվում ու ակնհայտորեն այնտեղ իրարանցում էր»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին