▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկերի երկիրը ճանաչում է Արցախի անկախությունը. նահանգապետ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր սկսվել է սեպտեմբերի 11-ին: Այցի առաջին օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանյագայի հետ։
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ողջունելով Կարեն Միրզոյանին՝ Մարտին Գարիտանո Լարանյագան հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի Երկիրը  հասնելու են միջազգային ճանաչմանը։    
Իր հերթին Կարեն Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ հաստատվող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նույն օրը Կարեն Միրզոյանը նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել նահանգային կառավարության տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Գիպուսկոայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք ձեռնարկություններ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և գյուղատնտեսության, համագործակցությանն առնչվող հարցեր։
Կայացել է նաև Կարեն Միրզոյանի հանդիպումը Բասկերի Երկրի համալսարանի (քաղաք Բիլբաո) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Բասկերի Երկրի և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության հաստատման ուղիները։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։
Հանդիպումների ընթացքում Կարեն Միրզոյանին ուղեկցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր սկսվել է սեպտեմբերի 11-ին: Այցի առաջին օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանյագայի հետ։

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ողջունելով Կարեն Միրզոյանին՝ Մարտին Գարիտանո Լարանյագան հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի Երկիրը  հասնելու են միջազգային ճանաչմանը։    

Իր հերթին Կարեն Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ հաստատվող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նույն օրը Կարեն Միրզոյանը նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել նահանգային կառավարության տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Գիպուսկոայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք ձեռնարկություններ։ Քննարկվել են տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի և գյուղատնտեսության, համագործակցությանն առնչվող հարցեր։

Կայացել է նաև Կարեն Միրզոյանի հանդիպումը Բասկերի Երկրի համալսարանի (քաղաք Բիլբաո) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Բասկերի Երկրի և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության հաստատման ուղիները։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։

Հանդիպումների ընթացքում Կարեն Միրզոյանին ուղեկցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին