Կատալոնական Բարսելոնայի երիտասարդ պաշտպան Մարտին Մոնտոյայի գործակալը հայտնել է, որ իր գործատուն Ինտեր կամ Նապոլի չի տեղափոխվի.
«Ինտերը և Նապոլին պաշտոնական առաջարկ են արել Բարսելոնային՝ Մոնտոյային ձեռք բերելու համար: Ակումբը, դիտարկելով առաջարկները, որոշել է մերջել իտալական երկու ակումբներին: Անշուշտ, ֆուտբոլում երբեք չի կարելի տրանսֆերն անհնարին համարել, սակայն անձամբ ես կարծում եմ, որ Մարտինը կմնա Բարսայում»,- գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: