Ահա խնդրեմ, Հովիկ Աբրահամյանը նոր քաղաքական կուլտուրա է կերտում ու ի հեճուկս նրա իմիջմեյքերների տքնանքներին, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ բարի տղու իմիջն Արգամիչի հագով չի, որքան էլ ինքը ժպտա, տաշի-տուշիներ անի երեխաների հետ ու դեմ արտահայտվի, որ իր անունը սխալ գրելու համար մարդկանց գործից ազատեն: Իրա «արա»-ներով ու «այ տղա»-ներով գերհագեցած հանճարը մի այլ կարգի խանգարում է բարեկրթության ու քաղաքակրթության «բանջարին»:
Ու սա ոչ առաջին, ոչ էլ երրորդ դեպքն է, երբ վարչապետ կարգված Հովիկ Արգամիչը քաղաքացիների հետ խոսում է, ոնց որ խմած ու ագրեսիվ կոշկակար ու այդ չքնաղ լեքսիկոնից մենակ հայհոյանքներն են պակասում: Թե՞ Արգամիչին թվում է, որ օրինակ այս դրվագում, որ չի կարգադրում, որ տեսախցիկների առջև էդ գյուղացուն իր թիկնապահները տան սպանեն, արդեն ինքնին մեծ քայլ է իր կողմից:
Չունեցանք այդպես էլ քաղաքական կուլտուրա ու պրոֆէթիկա՝ քաղաքական գործիչների կռուգում: Եվ չենք էլ ունենալու, քանի դեռ երկրի ոչ այն է երկրորդ, ոչ այն է երրորդ դեմքը իրեն նման վարք է թույլ տալիս քաղաքացիների հանդեպ: