Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց և 65 կողմ, 41 դեմ, եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Օրենքի նախագիծը ենթադրում է hատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց` ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները:
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց և 65 կողմ, 41 դեմ, եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Պետական գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, համաձայն որի, ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ գաղտնիության պայմաններում կիրականացնեն նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, արարողակարգերի հետ կապված գործառնությունները: