Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը իրենց հարսանեկան արարողության ժամանակ զրկվել են հարյուրավոր հյուրերի, այդ թվում նաև ԱՄՆ-ի առաջին դեմքերի ներկայությունից: Քիմ Քարդաշյանը իր կյանքի ամենակարևոր օրերից մեկին հրավիրել է մի շարք հեղինակավոր մարդկանց` գուցե չպատկերացնելով, որ կարժանանա նրանցից շատերի մերժմանը: Արդյունքում, պարզ է դարձել, որ գրեթե 100-ից ավելի մարդ հրաժարվել է ներկա գտնվել ռեալիթի շոուների աստղի հարսանիքին:
Հետաքրքիրն այն է, որ զույգի հարսանիքին հրաժարվել են գալ ԱՄՆ-ի առաջին դեմքերը, օրինակ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին և Բեյոնսեն իր ամուսնու հետ: Հայտնիներից չեն ցանկացել մեկնել Ֆրանսիա հարսանիքի նաև դերասան Ուիլ Սմիթը` կնոջ հետ, երգիչներ Պրինցը, Ռոբին Տիկը և դերասան Ժարեդ Լետոն:
Ամերիկյան «RadarOnline» հրատարակչությունը հավաստիացնում է, որ Քանյե Ուեսթը տարբեր միջոցառումների ժամանակ բազմաթիվ ազդեցիկ մարդկանց գրեթե թե աղաչում է իրենց հավաքույթներին հրավիրել նաև Քիմին, սակայն ի տխրություն նրա` ստանում է շատերի մերժումը: