▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակից թռածները ցուցարարներին վարժական հավաքով են վախեցնում»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Սարսափելի իրականություն․․․
Բանակից բոլոր թռածները ցուցարարներին վարժական հավաքով են վախեցնում։
Էդքան սարսափելի է հա՞ հայրենիքի սահման պահելը։
Երբ ծառայածին թռածը վախեցնում է սահմանով, կամ սահմանամերձում ապրող մարդուն վախեցնում են պատերազմով»։

***

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Ալիևը հայտարարել է․ «Եթե ​​այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզնից չնեղանա»։ Ալիևը պատերազմով փորձում է վախեցնել մեր ժողովրդին և փորձում Նիկոլին աջակցել, միաժամանակ Հայաստանում ցանկանում է բորբոքել հակաֆրանսիական տրամադրություններ, զուգահեռ էլ բռնել է Նիկոլի վախը և նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, չի հեռանում մեզանից օկուպացված տարածքներից, և ավելին` Հայաստանի մեծ մասը հռչակում է «արևմտյան Ադրբեջան»։
Հարց. Այս ամենը տեսնելով` Նիկոլի ղեկավարած Հայաստանը արդյո՞ք Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հետ հնարավո՞ր է իրական և արժանապատիվ խաղաղություն հաստատի։ Հնարավոր չէ։
Չգիտեմ, էլ ի՞նչ պետք է տեսնի մեր ժողովրդի այն հատվածը, որը հույս ունի, թե Նիկոլը կկարողանա խաղաղություն բերել։
Ի դեպ` Ալիևի անհագությունը լուրջ հնարավորություն է ստեղծելու Հայաստանի համար, ինչ որ ժամանակ հետո թշնամուն վերադարձնելու 30 տարի առաջվա իրավիճակին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին