▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են

«Հրապարակը» գրում է. Արսեն Թորոսյանն է, չեք սխալվել։ Լիճը կտրում, անցնում է, տրիաթոն է հաղթահարում, 90 կմ հեծանվավազք է անցնում․․․ Հիանալի մարզական վիճակում է, իր ասելով,  կոփում է մարմինն ու միտքը։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան իր էջում․  

Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:

Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները։ 

Շնորհակալ եմ TriClub EVN-ին Savage of Sevan, Half Distance! հիանալի մարզական միջոցառման համար: 

Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։

Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց միևնույնն է չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին։ 

Իր մարզական սխրանքների մասին միայն Արսեն Թորոսյանը չէ, որ գրում է։ Բանակից հիվանդության պատճառով «թռած» ՔՊ-ական խմբակի անդամները պարզվում է, որ բոլորն էլ հեծանվավազքի կամ լողի չեմպիոններ, տարբեր մարզաձևերի անհաղթահարելի վարպետներ են։ Բայց թե ինչու են «թռել բանակից» , մոռացել են երևի, որ հանրությունը դեռ հիշում է, որ իրենք հիվանդության պատճառով են  ազատվել բանակից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին