▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակի մասին գրելիս, հիշել` ՄԻ ՎՆԱՍԻՐ

Բանակը Սրբության սրբոց չէ, որ ձեռք չտանք: Ես դեմ եմ Հայկական բանակը սրբացնելու մասին պաթեթիկ արտահայտություններին և հուռահայրենասիրական կոչերին: Նման արտահայտություններով շատ հաճախ հանդես են գալիս իրենց վարքերով մեղ ասած ոչ օրինակելի պաշտոնյաները և «գեներալները»: Երբ լսում եմ նման կոչեր, պսևդոհայրենասիրական պաթոս, ապա ինչպես ասվում է հայտնի խոսքում «պինդ բռնեք գրպանները, քանի որ ուր որ է կարող է թալանվեք»:

Բանակը բոլորիս ամենօրյա փայփայանքի առարկան է, այն հոգատարության, «սրտացավ ձեռքի», ինչպես նաև գրագետ լրագորղական աշխատանքի կարիք ունի: Այն ազգային հարստություն է, ռեգիոնում` անվտանգության երաշխավոր, մեր սահմանների անձեռնմխելիության «պահակը»: Դրա համար նրա վերքերը պետք է ամենօրյա ռեժիմով բուժել, չհետաձգել, չվարանել, չալարել, խոսել, բարձրաձայնել, գործել, պատժել, պարգևատրել, խրախուսել....

Որպես լրագրող կավելացնեմ, որ բանակը մեծ կարիք ունի գրագետ լրագրողական աշխատանքի, առողջ քննադատության, ինչպես նաև համապատասխան արձագանքի ՊՆ պաշտոնյաների կողմից: Դրա համար ՊՆ մամուլի հարցերով պատասխանատուները պետք է ավելի սերտացնեն իրենց աշխատանքը ԶԼՄ-ների հետ, հաճախակի անցկացնեն պրոֆիլային դասընթացներ: Նման կարգի միջոցառումներ անցկացվում են, բայց պետք է այն դնել համակարգային և սիստեմատիկ հիմքերի վրա:

Բանակը սպեցիֆիկ համակարգ է և բարդ լուսաբանման ոլորտ, այստեղ ամեն կասկածելի տեղեկատվություն պետք է 10 անգամ ստուգել մինչև հրապարակելը: Իսկ մեզ` լրագրողնեիս, բանակի մասին գրելիս պետք է ավելի հաճախ հիշել լրագրության ոսկե կանոնը` ՄԻ ՎՆԱՍԻՐ: ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ...

Արշալույս Մղդեսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին