Asekose.am-ին հասած տեղեկություններով, զավեշտալի դեպք է արձագանագրվել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Գյումրի այցելության ժամանակ. Վեհափառին ուղեկցում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երբ խոսք է վերցրել Սամվել Բալասանյանը` մի քանի րոպե անց ներկաները պայթել են ծիծաղից. նախ` դիմելով Շիրակի թեմի առաջնորդին, Բալասանյանը վերջինիս ասել է պարոն Աջապահյանը, ինչից հետո դիմելով կաթողիկոսին ասել է սրբազան:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, սրանից հետո ներկաների մոտ աննկարագրելի ու լիաթոք ծիծաղ էր: