▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի կոչով փողոցներ են փակվում․ Անհնազանդության ակցիաներ ՀՀ-ում

Բագրատ Սրբազանի կոչով փողոցներ են փակվում․ Անհնազանդության ակցիաներ ՀՀ-ում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

***

***

«Ոստիկանները, առանց որևէ պահանջ ներկայացնելու, երթևեկության մասնակցին մեքենայից հանեցին, ուժով, առանց պահանջ ներկայացնելու, նստեցրին մեքենան, տարան անհայտ ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանների գործողություններին, ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ոստիկանները հավատարմություն են ցույց տալիս Փաշինյանին, հավանաբար այլ ակնկալիքներ ևս ունենալով:

Իրավիճակը Հանրապետության հրապարակում լարված է: Մեծ թվով բերետավորներ քաշքշելով բերման են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին: Կարմիր բերետավորները քաշքշում են ԱԺ պատգամավորներ Արթուր Խաչատրյանին ու Գեղամ Մանուկյանին, նույնիսկ մայթից են բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին:

***

Նալբանդյան փողոցում ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: «Նստի ասում եմ, արա՛»,- դիմելով քաղաքացուն՝ ասաց սև բերետավորը:

Իրավիճակը Կենտրոնում լարված է, ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել այստեղ:

***

Կենտրոնում իրավիճակը լարված է: Վիճաբանություն տեղի ունեցավ քաղաքացիներին բերման ենթարկող կարմիր բերետավորների ու ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև: «Մյուս անգամ մատով չկպնես ինձ ու հետս մատով չխոսես»,- ասաց Մանուկյանը:

***

***

***

***

 

***

***

***


***

***

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին