▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի հանրահավաքը Գյումրիում

Բագրատ Սրբազանի հանրահավաքը Գյումրիում/Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը նշեց` առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը, հավանաբար, կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում: Նա նաև նշեց, որ առաջիկա օրերին 1-2 քաղաք էլ կգնան:
«Մենք նկարը չենք թողնի անկյունում մնա, ոչ էլ կատվին, լավ գզուզ տվող առյուծի գլուխը շան փորն է»,- իր միտքը այլաբանորեն արտահայտեց Բագրատ Սրբազանը:

***

«Սրա՞նք են երեխա պաշտպանողը: Սրանք երեխա խոցող են, ամենամեծ վտանգն են մեր երեխաների գոյության: Ես երեխաներին խոստացել եմ, որ որևէ մեկը չի կարող իրենց իրավունքները վտանգել ու խոցել: Դանիել Դանիելյան կոչվածին եմ ասում` ժամանակ ունես ներողություն խնդրելու արածներիդ համար: Ասում են` սա քաղաքական համերգ չի, տո քաղաքականը գլխիդ կպչի, ո՞վ է քաղաքական համերգ տալիս: Ասենք` մենք մտանք կողքի սրճարան, այն դարձավ քաղաքական սրճարա՞ն: Ոչ միայն կենսագրություն, այլև խելք չունեք: Դուք ուզում եք, որ երկրում քաոս լինի, որ այն մշտապես վտանգված լինի, չի լինելու այդպես այլևս»,- Գյումրիում տեղի ունեցած սկանդալային միջադեպը մեկնաբանելով` ասաց Բագրատ Սրբազանաը` դիմելով ԿԳՄՍՆ փոխնախարարին:

***

«Վաղը որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ` կալանավորելո՞ւ ես, թե՞ չես կալանավորելու: Եղա՞վ: Դեռ քո բաժինն ստանալու ես, Արգիշտի Քյարամյան այ էս տղաների հանդեպ գործած հանցանքներիդ համար: Միգուցե էս շաբաթվա մեջ մի թեթև այցելություն ունենանք, որ դու էլ վախերդ բռնես, վերևը նստես, վախենաս ոտդ պատուհանից դուրս հանես: Էդ շարքի վրա ես, հիշի, որ ստանալու ես և լավ ես ստանալու»,- Գյումրիում հանրահավաքի ժամանակ, դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանին, ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Մեր` հարկատուների` հերոսների, դրամներով եք դուք այդտեղ պաշտոնի նստած, պետք է նաև պատասխանը տաք: Զրո: Մարդը` ԱԳՆ նախարարը, նստել է վերևում ու ասում է` չեմ իջնում: Հարկատու հերոս էիք ծեծում երեկ: Էս մարդ ո՞վ է, որ մեր ժողովդրին իրար դեմ հանի: Հրամաններ էլ կային, որ ծեծեն, ջարդեն, փշրեն, երևի սիրտն արյուն էր ուզում»,- ասաց Բագրատ Սրբազանը` մատնանշելով Արարատ Միրզոյանին ու Նիկոլ Փաշինյանին:

***

«Նոյեմբերի այդ խայտառակ փաստաթղթից հետո 2021 թվականին նախընտրական հանդիպումների է եկել Կիրանց, Գյումրի, ամեն տեղ, մարդիկ հարցեր են տալիս կասկածի տակ առնված տարածքների մասին` հստակ չի պատասխանում, անընդհատ պտտեցնում է պատասխանը, վերջում էլ թե` ձեռքս կկտեմ... Չի կտրել... Ժողովրդի քվեն գողացել է, եկել, 2024 թվականին իր ընտրած մարդկանց մատ թափ տալով ասում է` եթե այսպես չլինի, պատերազմ կլինի: Այսպիսի ղեկավար հնարավո՞ր է որևէ մի երկրում: Այսպիսի ստախոս ղեկավար կլինի՞ մարդկության պատմության որևէ հոլովույթում: Հիմա կմտածի` հոլովույթը քֆուր ա, թող գնա, բառարաններից նայի»,- Գյումրիում նշեց Բագրատ Սրբազանը:

***

«Միակողմանի զիջումներ են սրանք ուղղակի ու սրանք շարունակվելու են դեպի հարավ` հասնելու են Տիգրանաշեն, Սյունիք, Վարդենիս, Ջերմուկ: Դիմացը 1 սմ թշնամին չի նահանջում: Ասում ենք` լավ, 2 տարի առաջ նվաճված հողերը նրանք չեն զիջում, ինչո՞ւ են եկել 90-ականների մեր ազատագրած տարածքները հետ պահանջում, պատասխան չկա: եթե իրապես բարի կամք է, սահմանազատում- սահմանագծում է, թող 2 տարի առաջվա խնդիրները լուծեն, թող փաթեթով լուծեն ամբողջը, ինչո՞ւ միայն տեղական մակարդակով, այն էլ` ոչ որոշակիացված: Մի օր գիծը մի տեղով է անցնում, մյուս օրը` մի այլ տեղով: Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ չկա, այս մարդիկ խաբեբաության չեմպիոններն են»,- Գյումրիում իր հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Իջևանցի Նիկոլը Գյումրիից 6 տարի առաջ քայլեց ու շուռ տվեց մեր կյանքը գլխիվայր: Գյումրեցի Սրբազանը Իջևանից քայլեց, որ ուղղի ամեն ինչ»,- Գյումրիում ընթացող հանրահավաքի բեմից հայտարարեց արևելագետ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Ես հավատում եմ, որ մենք համախմբվելու ենք ու հաղթենք: Ուրեմն եկեք բոլորս միանանք ղայդին իսան Բագրատ Սրբազանին»,- ասաց նա:

Դիտեք նաև՝

***

***

***

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին