▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի

Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագի։

***

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, պատարագից առաջ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ առողջական վիճակը լավ է։ Նա ողջունեց եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներին։

***

«Սա կարծես 88-ի Արցախյան շարժման վերածնունդն է։ Կա հստակ առաջնորդություն Սրբազան հոր գլխավորությամբ, շարժումը գնում է իր բնականոն հունով, մարդիկ վստահում են Սրբազան հորը, պետք է շարունակել պայքարը»,- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Կես ժամ գալիս, կանգնում են ու մտածում՝ կես ժամ հետո պետք է վերջանա։ Առաջին հերթին մենք կուզենք, բայց քանի որ պրոցեսները բնականոն զարգացում են ապրում, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Տեսեք՝ Վրաստանում ինչ է կատարվում, մարդիկ մեկ ամիս շարունակ փողոցից տուն չեն գնում։ Հուսով ու համոզված եմ՝ մեր ժողովուրդը պակաս նվիրված ու պահանջատեր չէ»,- հավելել է պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին