▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը հիվանդանոցում է

Թարմացված.  «Սրբազան պայքար» շարժումը նոր մանրամասներ է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի առողջական վիճակից․ 

«Ի գիտություն

Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։

Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։

***

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիվանդանոցում է։

NEWS.am–ի տեղեկություններով, Սրբազանի առողջական խնդիրները կապված են շաքարի հետ։ 

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը վերջին շրջանում մարզային այցեր է կատարում, համախոհների հետ հանդիպումներ անցկացնում նաև Երևանի տարբեր համայնքներում։ Սրբազանը խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին