Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին՝ կոչ անելով միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին, իրենց ձայնը բարձրացնելով՝ այն դարձնել համահայկական մեծ շարժում։ «Սա մեզ համար ստի և ճշմարտության պայքար է, և ես առավել քան համոզված եմ, որ ճշմարտությունը պիտի հաղթի, ճշմարտության հաղթանակով մենք բոլորս կազատագրվենք, լինի դա ՀՀ-ում, թե Սփյուռքի գաղթօջախներում։ Դուք էլ մոլորված, խոցված վիճակում եք գտնվում, և որքան ապաքինվի հայրենիքը, այնքան ու ավելի ապաքինում կստանաք դուք։ Շնորհակալ եմ ձեզ, Աստված օրհնի, սպասում ենք Հայաստանում՝ ազատագրված ու հաղթանակած Հայաստանում»,- ասել է նա։ |
Բագրատ Սրբազանը հանդես է եկել տեսաուղերձով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet