Արդեն տեղեկացրել ենք Սիմֆերոպոլի հայկական համայնքի նախկին քահանա՝ կարգալույծ Տեր Խաչատուրի՝ Կարեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի մասին Մայր Աթոռի ներկայացուցչի կարծիքը, որ հիմնված է Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջում հրապարկված պարզաբանման վրա:
Խոսքը 2016-ին, ապրիլյան պատերազմի օրերին թեմում հանգանակված գումարների մասին էր և Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցրել էր, որ գումարի ստացման և բաշխման վերաբերյալ Մայր Աթոռը որևէ մտահոգություն չունի:
Ավելի ուշ, Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջում հայտնվեց հանգանակության մասին գրավոր հաշվետվություն/ տես այս հղումով/ և բացառության կարգով ներկայացվեց առաջնորդարանում պահպանվող փաստաթղթերը՝ ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմում հանգանակված գումարների մասին։