armlur.am-ի տեսանյութում պարզ երևում է, թե ինչ հետևանքներ է թողել մայիսի 17-ին Վրաստան-Ռուսաստան սահմանակետի մոտ գտնվող լեռնային գոտում տեղի ունեցած փլուզումը:
Հիշեցնենք, որ մոտ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած փլուզումից հետո լիովին անանցանելի է դարձել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են անճանաչելի վիճակում:
Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա: