▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացարձակ հաղթական օր` հայ բռնցքամարտիկների համար

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը բացարձակ հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար:

Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկը իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ:

Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին