Բարև Ձեզ,պարոն Սահակյան:Ձեզ գրում է տասնութը չլրացած մի պատանի,ով արդեն մեկ տարի է, ինչ հետևում է Ձեզ:Սկզբում ես դիտում էի youtube-ում Ձեր տեսահոլովակները:Դրանք ոգևորում էին ինձ,դրանք դիտելով`ես հասկանում էի,որ կարելի է բարձրաձայնել անկարելին,որ տղամարդկային դուխը պետք է բավարարի շատերի դեմքին շպրտելու այն,ինչին նրանք արժանի են:Հիմա էլ հետևում եմ Ձեր բոլոր գրառումներին: Դրանցից շատերը սրտիցս են բխում:Ինչու շատերը,և ոչ բոլորը:Որովհետև Դուք,հիասթափվելով մեր շուրջը գոյացած գաղջ մթնոլորտից և դրա մեղավորներից,որոշ գրառումներում կոչ եք անում ուղղակի թողնել ու հեռանալ Հայաստանից:Մտավորականին վայել ձևով`Ձեզ մոտ ստացվում է ներգործել հարյուրավոր մարդկանց վրա(այդ թվում նաև իմ):
Կարծում եմ` կարիք չկա հիշեցնելու,որ այսօր մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այդպիսի մտավորականներին:Չգիտեմ`որքանով Ձեզ կհետաքրքրի,բայց ուզում եմ հայտնել իմ սուբյեկտիվ կարծիքը. պարոն Սահակյան,առանց այն էլ Հայաստանը և այստեղ ապրողների մեծ մասը գտնվում են թշվառ վիճակում:
Խնդրանքս է`մարդկանց վրա ազդել կարողանալու ունակությամբ նպաստել նրանց հայրենասիրության բարձրացմանը:Արտագաղթի կոչ ուղղակի կամ անուղղակի կերպով շատերն են անում:Ձեզ նման մտավորականը,իմ կարծիքով,պետք է դուրս գա այդ շատերի դեմ:Նամակս Ձեզ եմ ուղղում,որովհետև հավատում եմ Ձեր ամեն մի բառին:Գիտեմ,որ Դուք այն մարդը չեք,ով պատվերով համերգներ կտա:
Ներողություն եմ խնդրում մի փոքր մեծամտության համար:Հուսով եմ,որ ճիշտ կհասկանաք այս նամակը գրելուս նպատակը: Գիտեմ, որ չեք մտածի,թե ուզում եմ Ձեզ հայրենասիրության կոչ անել:
Հարգանքներիս հավաստիքը:Լավագույն բարեմաղթանքներով`Գրիշա Էձգերիձե:
Գրիշա Էձգերիձեի գրառումը
Ֆեյսբուք