▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբլոյանի համար դժվար է եղել որոշելը, թե ում պահի, ում հանի.մի մասը ծանոթ-բարեկամով է տեղավորվել.«Հրապարակ»

«ԱԺ նախագահի աշխատակազմը դեռ չի հրապարակվել, միայն հայտնի է, որ Արա Բաբլոյանը կունենա 2 խորհրդական, 3 օգնա­կան, 1 ռեֆերենտ, նախկին 22 հաստիքից բաղկացած կազմից կմնա ընդամենը 6-ը: Բաբլոյանի համար դժվար է եղել որոշելը, թե ում պահի, ում հանի, քանի որ մի մասը ծանոթ-բարեկամով է տեղավորվել: Մեր տեղեկություններով՝ մի շարք անձանց, ում համար «ուդոն»՝ վկայականը կարևոր է, Բաբլոյանը պահել է հասարակական հիմունքներով: Ըստ ամենայնի՝ անվճար կաշխատեն Վահագն Գրիգորյանը, Ալբերտ Հերոյանը, Վրույր Փենեսյանը, Արմեն Ղասաբօղլյանը:

Բաբլոյանի խորհրդականներից մեկը կլինի Վրեժ Գասպարյանը, ով նախկինում ԱԺ իրավաբանա­կան վարչության պետն էր, Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահության ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, Հովիկ Աբրահամյանի մոտ՝ գլխավոր խորհրդական:

Խորհրդա­կաններից մեկին էլ՝ «Արմենպրեսի» նախկին տնօրեն Հրայր Զորյանին, նշանակեցին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ: Ի դեպ, Զորյանը 2012թ. եղել է այդ վարչության պետը, այժմ կլինի Արսեն Բաբայանի տեղակալը:

Բաբլոյանի օգնականներից մեկն էլ կլինի Կարինե Դումանյանը, նա ԱԺ-ում է դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակներից: Մյուս օգնականը Գագիկ Նահապետյանն է, ով ԱԺ-ում է Հովիկ Աբրահամյանի ժամանակներից, նա հիմնականում ելույթներ է գրում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին