«Ժպիտի այն կամ ոչ լայն լինելը չհասկացա՝ ով է ֆիքսել... ձեր գործընկեր Վահե Մակարյանը չգիտեմ՝ որտեղից է նկարել, բայց եթե էդքան շահագրգռված էր ժպիտը ավելի լայն տեսնելու, կարող էր մոտենալ մեզ, հարցնել՝ ինչո՞ւ եք ժպտում կամ միասին ժպտայինք»,- անդրադառնալով համացանցում տարածված լուսանկարին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «Բա նախկինում ասում էիք՝ սրանք փողոց չեն կարում դուրս գան, ես անձամբ շահագրգռված էի, որ բոլորը տեսնեին, որ ես փողոց էլ եմ դուրս գալիս, ախրանիկներ էլ չունեմ ու զբոսնողներից ոչ մեկը չուներ»: |
Թարմացված․ «Թող կողմնորոշվի պարոն Շահրամանյանը՝ ի վերջո ստորագրել ա, չի ստորագրել, եթե չի ստորագրել, էդ դեպքում ինչո՞ւ ա գտնվում ՀՀ-ում, ինքը պետք ա պաշտոնավարեր Արցախում: Սպասենք, թող ինքը մեկնաբանի»,- անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախը չի լուծարվել. ոչ մի թղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը, ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: |
Թարմացված․ «Պիտի պարզել՝ ի՞նչը ստորագրվեց, ո՞ւմ կողմից թելադրվեց, ի՞նչ էր գրված էդտեղ և արդյունքը նա էր, որ Արցախն այս պահին հայաթափված է: Էն մարդը, որը 22 ձայնով պատասխանատվություն էր վերցրել, երդվել էր ԱՀ Սահմանադրության առջև, էդ պարտականությունները չկատարեց ու մի հատ էլ ՀՀ տեղափոխվելուց ասում է՝ էդպիսի թուղթ չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Սամվել Շահրամանյանի մասին: «Եթե չկա, էդ դեպքում ինչո՞ւ է ինքը ՀՀ-ում ու ո՞նց ստացվեց, որ նախկին նախագահները հիմա Բաքվում են, պարոն Շահրամանյանը բարեհաջող անցել է ՀՀ»,- նշել է պատգամավորը: |