▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դատախազի օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն իր նախկին կառույցի աշխատակիցներին պարգեւատրել է, ինչը միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ ոմանք նախանձում են՝ իրենք չկան պարգեւատրվածների շարքում, ոմանք էլ դա համարում են նվաստացուցիչ․ «Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգեւատրի, բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ, էթիկայի հարց է»։

Կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատախազների տոնի առթիվ 11 դատախազներ խրախուսվել են՝ մի քանիսը շնորհակալագրեր են ստացել՝ վաստակի համար, կրծքանշաններ, մեդալներ։ Դատախազներից 2-ն էլ դրամական խրախուսանք՝ 200 հազար դրամ։ Ովքե՞ր են այդ երկուսը, քննչականից չպատասխանեցին՝ անձնական տվյալներ չեն կարող հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին