«Բա Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»,- Կիրանց գյուղի մուտքի մոտ, դիմելով արցախցի լրագրողին, ասաց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը։ «Տենց բաներ չի կարելի ասել»,- արձագանքեցին քաղաքացիները։ Իրավիճակը Կիրանցի ճանապարհին շարունակում է մնալ լարված։ Ոստիկանները պատգամավորներին, մշակույթի գործիչներին ու լրագրողներին թույլ չեն տվել մտնել գյուղ։ «ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- այս մասին հայտնել է ԱԱԾ-ն։ *** |
Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տեսանյութը նկարել եմ Շուշիում։ Սբ. Ղազանչեցոցում արված վերջին պսակադրության ժամանակ, որ կատարվեց Տեր Անդրեասի կողմից։ Հարսի կողքին պպզած կտեսնեք ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանին, ով թե ողջ պատերազմի ընթացքում, թե հաջորդող երկու տարիներին ու շրջափակման ժամանակ եղել է Արցախում, փաստագրել ու վավերագրել է հայրենի Արցախում տեղի ունեցողը։ Միասին անգամ ռմբակոծության տակ ենք ընկել, Փառք Աստծուն, ողջ ենք։ Դավիթը շրջափակման պայմաններում որոշել է նաև զավակ ունենալ։ Ու այսօր Կիրանցում նրան ոստիկանը մեղադրում էր «Արցախը լքելու» համար։ Այս անհեթեթությանը չէի անդրադառնա։ Միայն մի հարց ունեմ։ Բա որ Արցախ բառն եք ասում էդքան տեսախցիկի առջև, շեֆը չի ներվայնանո՞ւմ։ Չեն ասե՞լ` Արցախ չի, Ղարաբաղ ա»: |
«Բա Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»․ ոստիկանության պաշտոնյան՝ արցախցի լրագրողին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet