▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրին դեպան են նշանակել ու կրակն ընկել

 

Ազնավուրի վերջին սկանդալային հարցազրույցը, որտեղ նա ասում է, թե ինքը անկախ դեսպան եմ ու չի շարժվելու Հայաստանի հրահանգներով, իհարկե, աննախադեպ դիվանագիտական կազուս է: Բայց դա ավելի շուտ խոսում է ոչ թե Ազնավուրի, այլ նրան դեսպանի պաշտոնում նշանակողի մասին: Մենք քիչ թե շատ կայացած դիվանագիտական կորպուս ունեինք: Փոխանակ նորմալ, դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների նշանակեն, այս տարիներին երգիչ Ազնավուրին են դեսպան նշանակում, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին են դեսպան նշանակում, գործարար Անդրանիկ Մանուկյանին են դեսպան նշանակում, դիլետանտ Շավարշ Քոչարյանին են փոխարտգործնախարար նշանակում: Ինչ գործ ունի Ազնավուրը կամ Յուրի Վարդանյանը դեսպանի պաշտոնում, որ այս օրն ընկնենք:
Արդյունքում, Ազնավուրին նշանակել են, ու կրակն են ընկել: Հիմա թողնեն այդ պաշտոնում, նոր կազուսներ կստանանք, հանեն՝ անհարմար բան կստացվի: Պատկերացրեք, թե միջազգային հանրության մոտ ծաղրի ու ծիծաղի ինչ առարկա ենք դարձել: Մեր դեսպանը հայտարարում է, որ թքած ունի մեր իսկ իշխանությունների վրա, նրանց բան տեղ չի դնում: Ամբողջ աշխարհի առջեւ: Էլ չեմ ասում, թե սա երկրին ինչպես է հեղինակազրկում, եթե՝ իհարկե, հեղինակություն մնացել է:

Ազնավուրի վերջին սկանդալային հարցազրույցը, որտեղ նա ասում է, թե ինքը անկախ դեսպան եմ ու չի շարժվելու Հայաստանի հրահանգներով, իհարկե, աննախադեպ դիվանագիտական կազուս է: Բայց դա ավելի շուտ խոսում է ոչ թե Ազնավուրի, այլ նրան դեսպանի պաշտոնում նշանակողի մասին: Մենք քիչ թե շատ կայացած դիվանագիտական կորպուս ունեինք: Փոխանակ նորմալ, դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների նշանակեն, այս տարիներին երգիչ Ազնավուրին են դեսպան նշանակում, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին են դեսպան նշանակում, գործարար Անդրանիկ Մանուկյանին են դեսպան նշանակում, դիլետանտ Շավարշ Քոչարյանին են փոխարտգործնախարար նշանակում: Ինչ գործ ունի Ազնավուրը կամ Յուրի Վարդանյանը դեսպանի պաշտոնում, որ այս օրն ընկնենք:Արդյունքում, Ազնավուրին նշանակել են, ու կրակն են ընկել: Հիմա թողնեն այդ պաշտոնում, նոր կազուսներ կստանանք, հանեն՝ անհարմար բան կստացվի: Պատկերացրեք, թե միջազգային հանրության մոտ ծաղրի ու ծիծաղի ինչ առարկա ենք դարձել: Մեր դեսպանը հայտարարում է, որ թքած ունի մեր իսկ իշխանությունների վրա, նրանց բան տեղ չի դնում: Ամբողջ աշխարհի առջեւ: Էլ չեմ ասում, թե սա երկրին ինչպես է հեղինակազրկում, եթե՝ իհարկե, հեղինակություն մնացել է:

Մհեր Ղալեչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին