Ազգային ժողովում կրքերը կրկին թեժ են, էլի կրկին հնչեցվում են փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանքներ…Եվ հետաքրքիրը գիտեք ո՞րն է, որ մեղադրելով իշխանություններին, «ընդդիմադիր գործիչներրը» մոռանում են իրենց և իրենց առաջնորդների հարստացման, բիզնեսի, տնտեսական գործունեության, արտասահմանյան հաշիվների, տնտեսական գործունեության, խախտումների, երբեմնի և ներկա արտոնությունների մասին: Լա’վ, ինչպե՞ս հարստացաք...Ձեզ ինչո՞ւ եք գցում դոդերի բախչեքը...Իմա՞ստը...Չէ որ Հայաստանը փոքր երկիր է, Երևանը առավել ևս և բոլորը ձեզ շատ լավ են ճանաչում, նույնիսկ շատ լավ…
Համաձայն եմ, որ իշխանության մեջ քիչ չեն չափն անցածները, սակայն թող գոնե խոսեն ազնիվները, օրինապաշտները, որոնք կարծես ցավոք չկան մեզանում…Կամ գուցե շատ քիչ են…
ԲՀԿ-ական Ն. Զոհրաբյանի ելույթ-մեղադրանքներին շատ լավ հակադարձել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Իրոք շատ լավ և տեղին…Բայց ինչո՞ւ հիմա...Այն ժամանակ էր պետք դա անել և այդ եգիպտական բուրգերը չէին բուսնի Երևանի կողքը: Ինչ է նշանակում բոլորին հալածել, իսկ մեկին թույլատրել Երևանից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա ունենալ շքեղ, հսկայական հյուրանոցային և խաղատնային համալիր:Շուրջ հարյուրի հասնող խաղատները փակվեցին, մնաց միայն «Փարավոնն» իր բուրգերով, շանգրիլաներով:
Իսկ ինչ է միայն այդ օրինա՞կն է...Այլ օրինակներ չկա՞...Հերիք է տուն-տունիկ խաղալ, երևի ժամանակն է բոլորի ագահության վրա չափ ու սահման դնել, ով ուզում է լինի…
Անկախ պաշտոնից, դիրքից, հարստությունից, խուճուճ մականունից` նրանցից, որոնք չեն գիտակցի, որ ժամանակներն այլ են, շտապ ձերբազատվել է պետք…