▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողով՝ միլիոնատերերի ակումբ. 168.am

168.am-ը գրում է. Նախորդ տարի մենք ներկայացրել էինք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների դրամական միջոցների շարժը` ըստ նրանց լրացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի։ Քանի որ ազգընտիրներն արդեն լրացրել են 2013 թվականի իրենց տարեկան հայտարարագրերը, որոշեցինք մեկ անգամ ևս անդրադառնալ այս թեմային։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրանց հայտարարագրած դրամական միջոցներին (առանց շարժական և անշարժ գույքի և առանց արժեթղթերի)։ Ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ հաշվարկել ենք ոչ միայն պատգամավորների, այլ նաև նրանց կանանց (ամուսինների) հայտարարագրած դրամական միջոցները։ Բոլոր տվյալները վերցված են Ethics.am  կայքից։ Եվ այսպես, միանգամից նշենք, որ 2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել են (հայտարարագրել են) 49.1 միլիարդ դրամ, 80.7 միլիոն դոլար և 27.1 միլիոն եվրո։ Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 միլիոն դոլար։ 2013 թվականի սկզբին այդ գումարը կազմել է 172.7 միլիոն դոլար։ Այսինքն, ՀՀ ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով։ Սա առաջին ընդհանրացումն է։ Անցնենք առաջ։ Ընդհանուր առմամբ, Ազգային ժողովում կան թվով 19 դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամ են, 9-ը` ԲՀԿ-ական, և միայն մեկը` անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։ Ամենահարուստ պատգամավորը, իհարկե, Գագիկ Ծառուկյանն է։ 2013-ի վերջին ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է 25.5 միլիարդ դրամ, 41.4 միլիոն դոլար և 23.9 միլիոն եվրո։ Դոլարային արտահայտությամբ Գ.Ծառուկյանի դրամական միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար։ Այսինքն, Գ. Ծառուկյանն ավելի շատ դրամական միջոցներ ունի (կամ հայտարարագրել է), քան ԱԺ մնացած 130 պատգամավորները միասին վերցրած։ Ընդ որում, ԱԺ պատգամավորների դրամական միջոցների աճն արձանագրվել է հենց ԲՀԿ առաջնորդի շնորհիվ։ Վերջինս ավելացրել է հայկական դրամով պահվող միջոցները` 306.7 միլիոն դրամից հասցնելով 25 միլիարդ 564 միլիոն դրամի։ 

Այլ մանրամասներ` սկզբնաղբյուր կայքում  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին