▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազգ, ճանաչիր ***ի տղուն»․ Վարդան Ղուկասյանը՝ Երևանում տեղի ունեցած միջադեպի մասին

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած միջադեպին։ «Ազգ, ճանաչիր ***ի տղուն։ Ես որ մեկին ասում եմ ***ի տղա, պատահական չեմ ասում։ Էսի էն *****ի հետ թուրքական կուսակցություն էր ուզում բացել ՀՀ-ում»,- ցույց տալով Ռոման Նազարյանի ու Նատալիա Ալեքսանյանի լուսանկարներն՝ ասել է Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը հայտնել էր, որ, Երևանում թուրքական կուսակցության համագումարը խափանելու համար, ձերբակալվել է բլոգեր Արթուր Չախոյանը։ «Խուլ ու համրերի կենտրոնում նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետևում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալիա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առևտրական Տաթևիկն է։ Սույն տիկինը ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մհեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը»,- նշել էր Խաչատրյանը։

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի անդրադարձը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին