▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկները դիմել են պարգևներ ստանալու համար, բայց ձեռնունայն են մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի ազատամարտիկների բազմաթիվ մեծ ու փոքր միությունները, որոնցից մի քանիսի ղեկավարները Աժ պատգամավորներ են, նախագահականին ցանկեր են ներկայացրել, որպեսզի դրանցում ներառվածները Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվեն մեդալներով։ Սակայն այդ ցանկում ներկայացված անուններից և ոչ մեկը պարգևի չի արժանացել։ «Ժողովուրդ»–ը Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է՝ ձեր ընկեր ազատամարտիկները դիմել են պարգևներ ստանալու համար, բայց ձեռնունայն են մնացել։ «Մեր բոլոր ընկերներն էլ՝ մարտական, կռվել են, ժամանակին իրենց մեդալները բոլորն էլ ստացել են, բոլորս իրար հետ ենք ստացել։ Ես հիմա կամաչեմ, որ ինձ մեդալ տան։ Մենք կամաչենք, որ մեզ մեդալ տան էսօր։ Իհարկե, դա ծառայող տղերքին չի վերաբերվում։ Թող զինվորներին տան, սպաներին տան»,– պատասխանեց Մովսիսյանը։ Նշենք, որ Աժ շատ պատգամավորներ էլ նեղացել ու չեն մասնակցել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական համերգին, քանի որ շարքային պատգամավորները զորահանդեսին մասնակցելու հրավերներ չեն ստացել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին